Գագիկ Ծառուկյանն ընդունել է Վիետնամի խորհրդարանական պատվիրակությանը (տեսանյութ)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահի տեղակալ Նգույեն Ման Թիենի գլխավորած պատվիրակությանը:
Քննարկվել են երկկողմ քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հարցեր:
Վիետնամցի հյուրերը ԲՀԿ ղեկավարին պատմել են Հայաստանից ստացած իրենց տպավորությունների մասին:
Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ ընդունել է ավելի վաղ Հայաստանում գտնվող Վիետնամի կոմկուսի կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Խոանգ Բին Կուանի առաջարկը և օգոստոսի վերջին պատրաստվում է այցելել Վիետնամ:
Մանրամասները՝ տեսանյութում