5 տարի և տարեկան 12 միլիոն եվրո. Դե Լիգտը համաձայնեցրեց պայմանագիրը «Յուվենտուս»-ի հետ
Թուրինի «Յուվենտուս»-ը համաձայնեցրել է պայմանագիրը Մատիաս դե Լիգտի հետ: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Դե Լիգտը թուրինյան ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր և տարեկան կստանա 12 միլիոն եվրո:
Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է՝ թուրինյան ակումբն «Այաքս»-ին վճարի 150 միլիոն եվրո: «Յուվենտուս»-ն էլ իր հերթին ցանկանում է զեղչեր: