«Չելսի»-ն կգնի Մատեո Կովաչիչին 50 միլիոն եվրոյով. Ջանլուկա դի Մարցիո
Լոնդոնի «Չելսի»-ն կգնի Մատեո Կովաչիչին: Այս մասին տեղեկանում ենք իտալացի հայտնի սպորտային լրագրող Ջանլուկա դի Մարցիոյից:
Նա, մասնավորապես, նշում է, որ լոնդոնցիները «Ռեալ»-ին կվճարեն 50 միլիոն եվրո: Գրեթե բոլոր հարցերը լուծված են, և Կովաչիչի տրանսֆերը կկայանա առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ Կովաչիչը նախորդ ամռանը վարձավճարով տեղափոխվեց լոնդոնյան ակումբ: