«Ինտեր»-ը Ռոմելու Լուկակուի համար նոր առաջարկ է արել «Մանչեսթեր»-ին
Իտալական «Ինտեր»-ը շարունակում է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ՝ Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ:
Իտալական ակումբն առաջարկել է 2 տարով վարձակալել Լուկակուին և վճարել 10 միլիոն եվրո, իսկ հետո անպայման գնել բելգիացու տրանսֆերը՝ 60 միլիոն եվրոյով:
Ակումբների ղեկավարները կհանդիպեն առաջիկա օրերին: Լուկակուն ցանկանում գալ միլանյան ակումբ: