Հայտնի է Պուտինի ու Թրամփի հանդիպման օրը և ժամը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Օսակայում կայանալիք G-20-ի շրջանակներում:
Հանդիպումը կկայանա ուրբաթ օրը՝ Երևանի ժամանակով 09:00-ին: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Նշվում է նաև, որ Թրամփը հանդիպումներ կունենա նաև Անգելա Մերկելի, Թայիփ Էրդողանի և այլն ղեկավարների հետ:
Թրամփն արդեն նշել է, որ Պուտինի հետ հանդիպումից ակնկալում է լավ զրույց: