Ավիավթար Ռուսաստանի Բուրյատյա քաղաքում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի Դաշնության Բուրյատյա քաղաքում մարդատար An-24 ինքնաթիռը վտանգավոր վայրէջք է կատարել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ըստ կայքի՝ օդում գտնվելու ժամանակ ինքնաթիռի շարժիչը կանգ է առել: Այդ ժամանակ ինքնաթիռը փորձել է վթարային վայրէջք կատարել և վերադառնալ օդանավակայան, սակայն բախվել է շինությանն ու սկսել այրվել:
Զոհվել է 2 մարդ և 7 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Զոհվել են օդաչուները: Ինքնաթիռում եղել է 47 մարդ: