Malaysia Airlines-ը ֆինանսական փոխհատուցում կտա 5 ընտանիքի
Malaysia Airlines ավիաընկերությունը պարտավորվել է ֆինանսական փոխատուցում վճարել ավստրալիացի հինգ ընտանիքի, որոնց անդամները զոհվել էին 2014 թվականի հուլիսի 17-ին MH17 թռիչքի ժամանակ:
Ինքնաթիռը, որը Ամստերդամից թռչում էր Կուալա Լումպուր, Դոնեցկի շրջանում խոցվել էր «Бук» կոչվող ռուսական արտադրության հրթիռով: Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել էին:
Նախորդ տարիներին ավիաընկերությունը ֆինանսական փոխհատուցում է վճարել նաև այլ ընտանիքների, սակայն աղետից հինգ տարի անց էլ զոհերի ընտանիքները շարունակում են ավիաընկերության դեմ հայցեր ներկայացնել՝ ֆինանսական փոխհատուցման պահանջով: