Լևոն Տեր-Պետրոսյանը խոսնակի միջոցով ծանրո՞ց է ուղարկել
NEWSPRESS.am-ն իր հոդվածներում բազմիցս անդրադարձել է Նիկոլ Փաշինյան- Լևոն Տեր-Պետրոսյան մտերմությանն ու անքակտելի կապին:
Բազմից նշել ենք նաև, որ Փաշինյանի կնքահայրը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, Փաշինյանն իր քաղաքական գործունեության ճանապարհային քարտեզը գծել, գծում և գծելու է հենց նրա ձեռամբ, ուստի անհերքելի է այդ ամուր, հազար ու մի մութ պատմություններով ու Մարտի 1-ով հավերժ իրար կապված մտերմությունը:
Պարզվում է, սակայն, ոչ միայն Փաշինյանն է Լևոն Տեր-Պետրոսյանից մաստեր կլասներ ընդունում, առաջ տանում հող հանձնելու կոչ հնչեցնող Առաջին նախագահի թեզերն, այլ նաև մտերիմ են վարչապետի ներկայիս խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու Լևոն ՏերՊետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը. այժմ նրանք հանդիպում են իրար հետ, հավանաբար Վլադիմիր Կարապետյանը Արման Մուսինյանին է փոխանցում Փաշինյանի ծրագրերն ու Մուսինյանից ստանում հաջորդիվ վարչապետի քայլերի հերթականությունը:
Հետաքրքիր է` արդո՞ք Վլադիմիր Կարապետյան-Արման Մուսինյան հանդիպմանը Մուսինյանը փոխանցել է Լևոն Տեր-Պետրոսյանի հրահանգները Արցախյան խնդրի հետ կապված, կամ գուցե հստակեցվել է հաջորդ ՀԱԿ անդամի անունը, որին Փաշինյանը պաշտոն կտա.
Հիշեցնենք, որ այդպիսիք արդեն կան:
Իսկ գուցե Մուսինյանը մեսիջնե՞ր էր բերել Նիկոլին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վենդետայի հաջորդ սերիան իրականացնելու համար:
Այս տաբերակներից որևէ մեկը չի բացառվում. Ավելին, խոսնակների շփումներն էլ ավլի կշատանան, դրանք գուցե կրեն ամենօրյա, պարբերական բնույթ` հատկապես աշնանը, երբ սպասվում են ուշագրավ ներքաղաքական տհաճ զարգացումներ ոմանց համար: