Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած (ֆոտո)
Հունիսի 26-ին, ժամը 13:05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1986 թ.) և «ԶԻԼ» (վարորդ՝ Ս.Հ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները Հ.Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: