Փհենյանը պատասխանել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին
Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը խիստ է արձագանքել ԱՄՆ-ի՝ Հյուսիսային Կորեայի դեմ պտժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ հայտարարությանը: Փհենյանում Ամերիկայի այդ քայլը որակել են «ոչ ընկերական» և ասել, որ նման գործողություններով կասկածի տակ է դրվում Վաշինգտոնի վարած քաղաքականությունը:
Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ Ամերիկայի այժմյան գործողությունները հակասում են մեկ տարի առաջ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև ձեռք բերված համաձայնությանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները: