Մոսկվայի դատարանը երկարաձգեց Խաչատրյան քույրերի գործողությունների արգելափակման ժամկետը
Մոսկվայի դատարանը երկարաձգեց Խաչատրյան քույրերի գործողությունների սահմանափակումը մինչև հուլիսի 28-ը: Աղջիկները մեղադրվում են իրենց հորը սպանելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Աղջիկներին արգելվում է երեկոյան լքել բնակարանը, որտեղ իրենք ապրում են, օգտվել հեռախոսից, օգտվել բժշկական ծառայություններից, կապ հաստատել վթարային ծառայությունների հետ, ինչպես նաև շփվել իրար հետ:
Նաև արգելվում է մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին: Նրանք ապրում են տարբեր բնակարաններում: Այս աղմկահարույց գործը մարդկանց բաժանել է երկու խմբի: Ոմանք նշում են, որ պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատժել նրանց, իսկ ոմանք էլ նշում են, որ պետք է մեղմ պատիժ սահմանել նրանց համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ի պաշտպանություն քույրերի հանդես են եկել Քսենյա Սոբչակը, Յուրի Դուդը և Ալիկա Սմեխովան: