Մահացել է ռուս հայտնի դերասան Վալերի Խարչենկոն
81 տարեկան հասակում մահացել է սովետական կինոյի տաղանդավոր դեմքերից մեկը՝ Վալերի Խարչենկոն: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Օրեր առաջ ռեժիսոր-դերասանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրա հարազատները շտապօգնություն են կանչել, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Մահվան իրական հանգամանքները դեռ պարզ չեն: Նշվում է միայն, որ վերջին տարիներին նա պայքարում էր բարդ հիվանդության դեմ:
Հավելենք նաև, որ նա մի քանի տասնյակ ֆիլմերի վրա է աշխատել: