Իսպանիայում հրդեհ է բռնկվել երկրի քիմիական գործարաններից մեկում
Իսպանիայում հրդեհ է բռնկվել երկրի քիմիական գործարաններից մեկում: Տարածքն ամբողջովին պատված է ծխի սև ամպով: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Տարածքի ղեկավարությունը բնակիչներին հորդորում է տանից դուրս չգալ և փակ պահել դռներն ու պատուհանները: Գործարանում հրդեհը մարելու աշխատանքներին օգնում են ոստիկաններ ու քաղաքացիները: Տարածքում ապրողների մեծ մասը տարհանվել է:
Զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան: