Պոլ Պոգբայի` «Յուվենտուս» տեղափոխությանը միջամտել է անգամ Adidas ընկերությունը
«Յուվենտուս»-ը շարունակում է աշխատանքները, որպեսզի թիմ վերադարձնի Պոլ Պոգբային:
Ինչպես տեղեկացնում է Coriere dello Sport կայքը, այս բանակցություններին խառնվել է անգամ հանրահայտ Adidas ընկերությունը, որը համարվում է երկու ակումբների հովանավորը: Թուրինյան ակումբը խնդրել է հայտնի ընկերությանը, որ օգնի իրենց Պոգբայի տրանսֆերը գնելու հարցում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պոգբան անձամբ է ցանկանում վերադառնալ Թուրին: