Չկողմնորոշվածը. Բուֆոնը հիմա էլ վերադառնում է «Յուվենտուս»
«ՊՍԺ»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մոտ է «Յուվենտուս» վերադարձին: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից: 41-ամյա դարպասապահը բանակցում է թուրինյան ակումբի հետ:
Նա համաձայնել է լինել թիմի երկրորդ դարպասապահը՝ Վոյչեղ Շչեսնիից հետո: Իտալական թիմից կհեռանա նաև Մատիա Պերինը, ով նախորդ տարի եկավ Թուրին:
Բուֆոնը Փարիզի ակումբ տեղափոխվեց նախորդ ամռանը: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում նա մասնակցեց 17 հանդիպման: