Ֆրենկ Լեմպարդն արդեն այս շաբաթ կարող է սկսել «Չելսի»-ի հետ մարզումները
«Դերբի Քաունթրի»-ի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մոտ է գլխավորելու Լոնդոնի «Չելսի»-ն: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից: 41-ամյա մասնագետը համաձայնության է հասել լոնդոնյան ակումբի հետ և կկնքի 3 տարվա պայմանագիր ու տարեկան կստանա 4 միլիոն եվրո:
Լոնդոնյան ակումբն էլ իր հերթին «Դերբի»-ին կվճարի 4 միլիոն եվրո: Նշվում է նաև, որ արդեն այս շաբաթ Լեմպարդը կարող է սկսել իր մարզչական աշխատանքը:
Օրեր առաջ «Դերբի»-ն պաշտոնապես հայտարարեց, որ Լեմպարդը բանակցում է «Չելսի»-ի հետ: