Բանտից փախել է իտալական մաֆիայի ամենակարկառուն դեմքերից մեկը
Իտալական մաֆիայի ամենահայտնի ղեկավարներից մեկը՝ Ռոկկո Մորբիտոն, փախել է ուրուգվայական բանտից, որտեղ սպասում էր իր երկիր արտահանձվելուն: Ուրուգվայն արդեն համաձայնել էր Մորբիտոյին արտահանձնել Իտալիա, երբ վերջինս փախուստ է կատարել բանտից:
Նա 1995 թվականից Իտալիայում հետախուզման մեջ էր գտնվում: Մորբիտոն Իտալիայում առավել հայտնի է «Միլանի կոկաինի արքա» մականունով, հայտնաբերվել և ձերբակալվել էր 2017 թվականին` Ուրուգվայի գյուղերից մեկում, որտեղ շուրջ 10 տարի ապրել էր ուրիշ անունով: