Մոսկվայում ձերբակալվել է մոտ 20 հոգու թունավորած ու կողոպտած տղամարդը
Մոսկվայում ձերբակալվել է մի տղամարդ, ով տևական ժամանակ անծանոթ մարդկանց թունավորում էր գազով հյութով և կողոպտում: Լրատվամիջոցների փոխանցած տեղեկություններով տղամարդու գործողություններից շուրջ 20 մարդ է տուժել:
Որոշ ռուսական լրատվամիջոցներ նույնիսկ տեղեկություններ էին տարածել, որ թունավորված քաղաքացիներից մի քանիսը ծանր վիճակում են: Ոստիկանությունն այսօր հաստատել է, որ ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է այդ հանցագործությունները կատարելու մեջ:
Տղամարդը Մոսկվայի հրապարակներից մեկում անցորդներին թունավոր հյութով էր հյուրասիրում, այնուհետև, երբ վերջիններս կորցնում էին գիտակցությունը, նրանց կողոպտում էր: