Ռոբերտ Քոչարյանը անձամբ է ներկայացել Երևան ՔԿՀ (տեսանյութ)
Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կրստեր որդու՝ Լևոն Քոչարյանի հետ եկավ Երևան քրեակատարողական հիմնարկ: Նա ողջունեց իր աջակիցներին, և հարցին, թե ինչ ասելիք ունի, Ռ. Քոչարյանը պատասխանեց. «Օ՜, այնքան ասելիք ունեմ»:
«Բա՞ն էիք սպասում՝ ասելու: Կարծում եմ՝ դուք տեսել եք. ոչ օրենք կա, ոչ օրինականություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն այսօր՝ հունիսի 25-ին, փոփոխեց առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 18-ի որոշումը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։
Տեսանյութը` «Ազատություն» ռադիոկայանի.