Ի՞նչ է նշանակում «թյուրիմացություն է». Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը. Կարեն Վրթանեսյան
Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ կատարած քվերակությանը, որը նա «թյուրիմացություն» է անվանել: Նա այդ մասին մասնավորապես գրել է.
«Ճշտով.
Ռուբեն Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը: Ի՞նչ է նշանակում «թյուրիմացություն է եղել նիստին»:
Վաղը մյուս օր կարող ա մի հատ էլ հակահայկական բանաձևի տակ քվեարկել թյուրիմացաբար:
Երկրորդ դասարանում որ ասում էին «բա խի՞ գլուխդ տանը չես մոռացել», լրիվ էդ վիճակն ա:
Հ.Գ. Ըստ էության էս տղեն ազգային անվտանգության սպառնալիք է»: