Էս երեխան էլ հիվանդ չէ՞, որ նախարար եք նշանակել․ Արիանա Հովսեփյան
Կեղծ հիվանդության պատճառով բանակից ազատված նախարարը չի կարողանում անգամ կազմակերպված ստել, այնպես, որ ոչ ոք չկարողանա բռնել իր սուտը:
Ըստ նրա խոսնակի հրապարակած փաստաթղթի՝ Բադասյանը տառապում է 30 աստիճանի սկոլիոզով, բայց առանց խնդիրների կարողանում է մեծ թենիս խաղալ:
Եթե նա կարողանում է ազատորեն շարժվել այդ աստիճան ճկունություն պահանջող խաղի ընթացքում, ապա ինչո՞ւ նա չպետք է ծառայի բանակում: Պատճառը մեկն է և կարևորագույնը՝ ժամանակին նրա հայրը՝ ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը, կարողացել է բանակից ազատման փաստաթուղթ ձևակերպել իր որդու համար և այսօր նրան վեթինգի ենթարկելու փոխարեն՝ նստեցնում են մի պաշտոնի, որտեղ ինքն է վեթինգ անելու:
Չհերքված տեղեկության համաձայն՝ Բադասյանն իր ուսերին է վերցրել Հայաստանում վեթինգի իրականացումը, այս 28-ամյա «երեխան», ով դեռ շատ կրթվելու տեղ ունի, որպեսզի հասնի իր ապագա «զոհերին»:
Այլ մարդ չկա՞ր «նախարարացու», որ այս երեխային եք նշանակել այդ պատասխանատու պաշտոնին, թե՞ շատ լավ գիտեք, որ արդարադատություն Հայաստանում իրականացվելու է ոչ թե նախարարի մակարդակով, այլ Սորոսի գրասենյակից՝ ուղիղ հրահանգների մակարդակով:
Նիկոլ Փաշինյանը, չլինելով բանակում ծառայած, իր շուրջն է հավաքել բանակից խուսափածներին, նրանք էլ միահամուռ ուժերով փորձում են արժեզրկել բանակն ու զինվորին։ Ո՞վ կուզի գնալ ծառայության, եթե բարձր պաշտոններ զբաղեցնում են չծառայածները, խուսափածներն ու սուտ խոսողները:
Պաշտոնը բուժե՞ց Բադասյանի բոլոր վերքերը, էլ հիվանդ չէ՞:
Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն