Թրամփն ու Պուտինը կհանդիպեն G 20-ի շրջանակներում
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է հանդիպեն Ճապոնիայի Օսակի քաղաքում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում:
Ակնկալվում է, որ երկու երկրի ղեկավարները կքննարկեն Վենեսուելայում, Իրանում ստեղծված իրավիճակները, ինչպես նաև երկկողմանի հարաբերությունները: Ռուսական կողմը հաստատել է, որ գագաթնաժողովի շրջանակներում ակնկալվում է Թրամփ-Պուտին հանդիպումը:
Հիշեցնենք, որ G 20 գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 28-29-ին Ճապոնիայում: