Քոչարյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը փոփոխեց առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 18-ի որոշումը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։
Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարեց.
«Դատարանը որոշեց վերանայել դատախազի և տուժողների` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքները և որոշեց առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և նրա նկատմամբ անձնական երաշխավորությունը վերացնել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»:
Քոչարյանի համար որպես գրավ վճարված գումարները կվերադարձվեն: