Մենք դեմ կքվեարկենք, դուք շարունակեք ձեր ախորժակը բացել՝ անուշ լինի. Բագրատյանը՝ իմքայլականին (տեսանյութ)
ԱԺ-ում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։
Խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվեց նախագծին՝ պատճառաբանելով, որ այն սահմանափակում է ընդդիմության հնարավորությունները և ձևական՝ իմիտացիոն բնույթ է կրում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ելույթի ժամանակ դիմեց ընդդիմությանը:
«Դուք ասում եք՝ կսահմանափակվեն ընդդիմության հնարավորությունները. լո՞ւրջ եք ասում: Հասկանում եմ, որ ախորժակը ուտելիս է բացվում ու կարելի է ունենալ ո՛չ թե 1-2, այլ ավելի անդամներ, բայց միայն ընդդիմությունը չպետք է ներկայացուցիչներ ունենա, հավասարաչափ պետք է նաև իշխող մեծամասնությունից ներկայացուցիչներ լինեն»,-ասաց Բաղդասարյանը:
Ավելի ուշ, իր ելույթի ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ Բաղդասարյանի հայտարարությանը:
«Ասում եք՝ ախորժակը ուտելիս է բացվում. մենք չենք ցանկանում փորձել ուտել, որ հետո էլ ախորժակ բացվի: Մենք հիմա դեմ կքվեարկենք, որպեսզի դուք շարունակեք ձեր ախորժակը բացել, անուշ լինի»,- ասաց Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում