Սիրիայում սկսել են վերականգնել պատերազմից տուժած Դարայա քաղաքը
Սիրիայում սկսել են վերականգնել պատերազմից հետո երկրի ամենատուժած բնակավայրերից մեկը, որն այդքան էլ հեռու չէ մայրաքաղաք Դամասկոսից: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Խոսքը Դարայա քաղաքի մասին է: Պատերազմի ժամանակ գրոհայինները ոչնչացրել են գրեթե ամբողջ քաղաքը: Փողոցները լքված են, բնակարանները դարձել են ռազմական գործողությունների վայր:
Հիմա տեղում աշխատում են շինարարական բրիգադները: Առաջին ընտանիքներն արդեն հիմա պատրաստ են վերադառնալ հարազատ քաղաք: