Պապարացիները լողափին ֆիքսել են բիկինիով Քիմ Քարդաշյանին (լուսանկարներ)
38-ամյա Քիմ Քարդաշյանը հանգստանում է Կոստա-Ռիկայում ամուսնու՝ 40-ամյա ռեփեր Քանյե Ուեսթի և երեխաների հետ: Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Քիմն իր հետ լողափ է տարել նաև իր 3-ամյա որդի Սեինթային և 6-ամյա դուստր Նորթին: Այս անգամ ևս նա հանգստի ժամանակ հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում:
Նա հանրությանը ներկայացել է սև բիկինիով: Լուսանկարներում երևում է, որ նրա մարմինը մի փոքր արևահարվել է: