Հասունանում է Նայնգոլան-Վիդալ փոխանակությունը
«Բարսելոնա»-ն ու «Ինտեր»-ը կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով: Ինչպես տեղեկացնում է Sportmediaset-ը, իտալական ակումբը կատալոնացիներին առաջարկել է փոխանակել Ռաջա Նայնգոլանին Արթուրո Վիդալի հետ:
Այս մեգափոխանակման ամենահավանական տարբերակն այն է, որ թիմերը կվարձակալեն ֆուտբոլիստներին՝ հետագայում պարտադիր գնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վիդալը Կոնտեի հետ աշխատել է դեռ «Յուվենտուս»-ում: