«Կալաշնիկով»-ը ստեղծել է A-12 ինքնաձիգի քաղաքային մոդելը (տեսանյութ)
Ռուսական հայտնի «Կալաշնիկով» ընկերությունը ստեղծել է AK-12 ինքնաձիգի քաղաքային մոդելը: Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը: Ինքնաձիգը չի կարող կրակել ավտոմատ ռեժիմով:
Նա մասնավորապես նշել է, որ նոր ինքնաձիգը շատ հաջող մոդել է, և իրենք երկրի Պաշտպանության նախարարության հետ կնքել են 3 տարվա պայմանագիր:
Դմիտրիևը նշել է նաև, որ այս մոդելը ստեղծելով՝ իրենք մտածել են նաև քաղաքացիների մասին, ովքեր ցանկանում էին ունենալ հայտնի ինքնաձիգի քաղաքային մոդելը: