«Միլան»-ի լեգենդար «Սան-Սիրո» մարզադաշտը կքանդվի
Իտալական «Միլան» և «Ինտեր» ակումբները մտադիր են նոր մարզադաշտ կառուցել: Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից:
Ակումբներն ունեն մեկ ընդհանուր մարզադաշտ՝ «Սան-Սիրո»-ն, և հիմա երկու թիմերի ղեկավարները մտադիր են քանդել լեգենդար մարզադաշտը և կառուցել նորը, որը նորից կկրի «Սան-Սիրո» անունը: Այս մասին խոսել են նաև երկու ակումբների ղեկավարները:
Հիշեցնենք, որ արդեն երկար տարիներ այս հարցը քննարկվում է, սակայն ինչպես տեսնում ենք, այս տարի այն իրականություն կդառնա: