Ես պատրաստ եմ Չեմպիոնների լիգայի գավաթը փոխել Աֆրիկայի գավաթի հետ. Սադիո Մանե
«Լիվերպուլ»-ի հարձակվող Սադիո Մանեն խոսել է Աֆրիկայի գավաթի մասին: Նա, մասնավորապես, նշել է.
«Ամեն ինչ կախված է մեզանից: Մենք կարող ենք հասնել ինչ-որ բարձունքի: Վստահ կարող եմ նշել, որ մենք գտնվում ենք ֆավորիտների ցանկում, պետք չէ դա թաքցնել: Բայց ֆավորիտի կարգավիճակ ունենալը բավական չէ, որ մենք գործը տանենք մինչև վերջ: Ես պատրաստ եմ Չեմպիոնների լիգայի գավաթը փոխել Աֆրիկայի գավաթի հետ: «Սենեգալ»-ը երբեք չի նվաճել դա: Սա իմ ամենամեծ երազանքն է»:
Հիշեցնենք, որ Մանեն հանդես է գալիս «Սենեգալ»-ի ազգային հավաքականում: