Վերին Լարսի անցակետում արգելափակված ավտոբուսի ուղևորները տեղափոխվում են Հայաստան (լուսանկար)
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են.
«Հայտարարություն Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ
Ռուսաստանից Հայաստան մեկնող ավտոբուսում արգելված բեռ հայտնաբերելու պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան։
Ավտոբուսն ճանապարհին է և այժմ գտնվում է Թբիլիսիում»։