Կարող եք ասել, որ խոհանոցը ձերն ա, հյուրասենյակը՝ մերը, և խնդիրներ չեն լինի. Միրզոյանն՝ ընդդիմությանը (տեսանյութ)
Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից հեղինակված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։
Ըստ այդ փոփոխությունների՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հանրային ծառայությունները կարգավորող մարմինների անդամներին պետք է առաջարկի ոչ թե վարչապետը, ինչպես արվում է գործող օրենսդրությամբ, այլ կառավարությունը: Իսկ վերջնական ընտրությունը պետք է կատարի խորհրդարանը:
Ներկայացնելով նախագիծը՝ Արարատ Միրզոյանը նկատեց, որ առաջին կազմի 6-ական տարի լիազորությունների ժամկետով երկու անդամների պաշտոնում թեկնածուների առաջադրման իրավունքը վերապահել ԱԺ կառավարող խմբակցությանը, 4 տարի լիազորությունների ժամկետով անդամինը` ընդդիմադիր խմբակցությանը, իսկ 3 տարի ժամկետով անդամինը` ԲԴԽ-ին:
Խորհրդարանական ընդդիմությունն ընդդիմացավ: Նրանց դիտարկմամբ՝ սա կարող է խնդիրներ առաջացնել:
Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ փորձ է առվում կռիվ գցել ընդդիմության տան մեջ:, ինչին Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Առանց կռվի, կարող եք ասել, որ խոհանոցը ձերն ա, հյուրասենյակը՝ մերը, և խնդիրներ չեն լինի»:
Մանրամսները՝ տեսանյութում