Ղազախստանի պայթունի հետևանքով զոհերի թիվն աճում է
Ղազախստանի հարավում տեղի ունեցած զենք-զինամթերքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը ավելացել է: Վերջին տվյալներով պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ: 90 մարդ ստացել է վնասվածքներ, իսկ նրանցից 15-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Բոլոր տուժածները միանգամից տեղափոխվել են հիվանդանոց, ինչպես նաև տարհանվել են այն մարդիկ, ովքեր ապրում են պայթյունի վայրի մոտակայքում:Դեպքի վայրում եղել է նաև Ղազախստանի նորընտիր նախագահ Կազիմ-Ժոմարտ Տոկաևը:
Երկրիր բյուջեից դրամ կուղղվի վնասվածքներ ստացած մարդկանց: