Սիրիայի արաբական ցեղերը ԱՄՆ-ին կոչ են արել հանել իր զորքերը Սիրիայից
Սիրիայի արաբական ցեղերի առաջնորդներն օրերս հանդիպել են, որից հետո հայտարարությամբ են հանդես եկել: Համատեղ հայտարարության մեջ ասված է, որ Սիրիայի արաբական ցեղերի առաջնորդները պահանջում են Ամերիկայից անմիջապես հանել Սիրիայից ամերիկյան զորքերը և իրենց աջակցությունն են հայտնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Առաջնորդների հավաքը տեղի է ունեցել Հալեպում, շատերը Հալեպ են հասել Սիրիայի տարբեր ծայրերից՝ որպեսզի քննարկեն իրենց ժողովուրդներին հուզող խնդիրները:
Նրանցից շատերն ապրում են սիրիական անապատներում և Սիրիայի ծայրամասերում: