Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
«Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։
Վրաստանում ՀՀ դեսպանությունն աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ»։