Ղազախստանում պայթյուններ են որոտացել. կան տուժածներ
Ղազախստանի հարավում մի քանի ուժեղ պայթյուններ են որոտացել: Ինչպես պարզվել է, պայթել է զինվորական ուսումնական հատվածում պահվող զինամթերքը:
Նախնական տվյալներով՝ պայթյունների հետևանքով 16 մարդ է տուժել: Տուժածները թեթև կամ միջին ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել:
Պայթյունների շրջանում արտակարգ դրություն է սահմանվել, մոտակայքում գտնվող Արիս քաղաքի շուրջ 45 հազար բնակիչներին սկսել են տարհանել: Դեռևս հայտնի չէ պայթյունների առաջացման պատճառը: