Ինչ ուզենք, ոնց ուզենք, ասելու ենք. 100 % իմացեք. Արման Աբովյանն արձագանքեց Սիմոնյանին (տեսանյութ)
«Պարոն Սիմոնյան, ստեղ կանգնած մատով խփում եք ու ասում եք՝ 10 անգամ ավելի կհեգնեմ: Հիմա ես էլ եմ ասում՝ 100% իմացեք, 100 անգամ ավելի ուժեղ կլինի, եթե ինչ-որ մի բան...»: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ արձագանքելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած սպառնալիքին, թե «Էնքան հեգնեմ սաղին, որևիցե մեկին պակաս չթվա. հիմա տեսեք՝ ոնց ա լինելու՝ տասնակի անգամ ավելի ա լինելու»:
Արման Աբովյանը նկատեց, որ չի կարելի ոչ մի դեպքում ՀՀ ամենաբարձր ամբիոնը դարձնել անառողջ ու ոչ կոռեկտ խոսակցությունների վայր:
«Ինչ վերաբերում է կոնկրետ մեզ՝ ԲՀԿ-ին, ապա ինչ ուզենք, երբ ուզենք կառուցողական դաշտում, կարող է ավելի կոշտի մեջ, անպայման ասելու ենք»,- ասաց Արման Աբովյանը:
Մանրամասները՝ տեսանյութում