Տղամարդու կողմից «սիրուն աղջիկ» գովեստն այնքան վտանգավոր չէ, ինչքան՝ «սիրուն տղամարդ» ասելը. Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
Եթե «սիրուն աղջիկը» հեգնանք չէ, ապա այսուհետ կասենք՝ «սիրուն աղջիկ»՝ Անի Սամսոնյան: ԱԺ քննարկումների ժամանակ այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ Քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանին ուղղված դիտարկմանը, թե այդ «սիրուն աղջիկը» մինչ օրս ոչ մի արդյունք չի տվել:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ կատակով նկատեց, թե ավելի լավ է տղամարդը կնոջն ասի «սիրուն աղջիկ», քան տղամարդը տղամարդուն ասի՝ «սիրուն տղամարդ»:
«Տղամարդու կողմից սիրուն աղջկա գովեստն այնքան վտանգավոր չէ, ինչքան տղամարդու կողմից՝ սիրուն տղամարդ գովեստը»։
Նա նաև նկատեց, որ հարկավոր է փոխադարձ հարգանք ունենալ միմյանց նկատմամբ, քանի որ ի վերջո ժողովուրդը նայում է իրենց, լսում ու կարծիք է կազմում:
Մանրամասները՝ տեսանյութում