Այդ «սիրուն աղջիկը» մինչ օրս ոչ մի արդյունք չի տվել. Անի Սամսոնյանը՝ Քաղավիացիայի կոմիտեի նախագահի մասին (տեսանյութ)
Դուք «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկի վրա կենտրոնանալու փոխարեն, կենտրոնացել եք նրա՝ «սիրուն աղջիկ» արտահայտության վրա: Այդ մասին ԱԺ քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին ուղղված Մարուքյանի դիտարկմանը, ըստ որի անհրաժեշտ է Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, ակտիվացնել Գյումրիում տրանզիտային չվերթների քանակը: Մինչդեռ այս ուղղությամբ ոչինչ չի արվել:
«Կենտրոնացել եք սիրուն աղջկա վրա. դա ընդամենը կոմպլիմենտ էր: Բայց պետք է խոստովանեք ինքներդ ձեզ, որ այդ «սիրուն աղջիկ»-ը մինչ օրս ոչ մի արդյունք և օգուտ չի տվել: Ձեր անգործությունը մի պատճառաբանեք այդ ոճաբանությամբ: Եթե այդպես եք անելու, ուրեմն այդպես անգործ էլ մնացեք»,- ասաց Անի Սամսոնյանը:
Նրան արձագանքելով՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նկատեց, որ եթե Անի Սամսոնյանի համար «սիրուն աղջիկ»-ը հեգնանք չէ, ապա այսուհետ նրան կդիմեն «սիրուն աղջիկ»՝ Անի Սամսոնյան:
Մանրամասները՝ տեսանյութում