Գագիկ Ծառուկյանը Մինսկում հանդիպել է Հայաստանի պատվիրակության հետ (տեսանյութ)
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերին տեղում հետևում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հայրենական սպորտի ղեկավարը մարզիկների համար նախատեսված օլիմպիական ավանում հանդիպել է հայկական պատվիրակության հետ, տեղեկացել կեցության և մարզումային պայմաններին:
Նա վստահեցրել է, որ ցանկացած հարցում նրանց կողքին է:
Մանրամասները՝ տեսանյութում