«Ինտեր»-ը 65 միլիոն եվրո է առաջարկել Ռոմելու Լուկակուի համար
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Ինտեր»-ը դեռ համաձայնության չեն եկել Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ:
Ինչպես տեղեկանում ենք Gazzeta dello Sport-ից, իտալական ակումբն առաջին առաջարկն արդեն արել է և պատրաստ է բելգիացու համար տալ 65 միլիոն եվրո, սակայն անգլիական ակումբը ցանկանում է ստանալ մոտ 80 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Լուկակուին միլանյան ակումբում ցանկանում է անձամբ տեսնել հենց Անտոնիո Կոնտեն: