Դանիելե Դե Ռոսսին ցանկանում է մնալ ու հանդես գալ իտալական թիմերից մեկում
Իտալացի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսին կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Sky Sports Italia-ն նշում է, որ իտալացին չի ցանկացել տեղափոխվել այլ երկրի առաջնություն և ցանկանում է մնալ հենց Իտալիայում:
Արդեն չորեքշաբթի նա կվերադառնա Իտալիա իր գործակալի հետ միասին և ամենայն հավանականությամբ նրանք կդիտարկեն 1 տարի պայմանագիր կնքել իտալական թիմերից մեկի հետ:
Հիշեցնենք, որ Դե Ռոսսին լքեց «Ռոմա»-ն այս տարի, որտեղ հանդես էր գալիս 2002 թվականից: