Դոնալդ Թրամփը մեղադրվում է բռնաբարության մեջ
Կանացի Elle ամսագրի լրագրողը մեղադրել է Ամերիկայի միացյալ ահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հեռավոր 1990 -ական թվականներին իրեն բռնաբարելու մեջ: Լրագրող Ջին Քերոլի խոսքերով՝ Թրամփն իրեն հրավիրել էր Նյու Յորքում գտնվող «Բերգդորոֆֆ Գուդման» էլիտար խանութը, խաբեությամբ տարել հանդերձարաններից մեկն ու բռնաբարել այնտեղ:
Թրամփն արդեն արձագանքել է այս հայտարարությանը, նա ասել է, որ չի ճանաչում Ջին Քերոլին, իսկ բռնաբարության պատմությունը մտացածին է որակել:
Նախկինում Թրամփին տասնյակ կանայք մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, որոնք բոլորն էլ նախագահը հերքել է: Սա Թրամփի դեմ առաջին մեղադրանքն է բռնաբարության մեջ: