Ես չեմ ուզում պատերազմել Իրանի հետ. Դոնալդ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պատերազմել Իրանի հետ, քանի որ դա անասելի հետևանքների կհանգեցնի: Այդ մասին հայտարարել է ինքը՝ Թրամփը, NBC ընկերությանը տված հարցազրույցում:
«Ես չեմ ուզում պատերազմել Իրանի հետ, եթե դա տեղի ունենա, ապա այնպիսի ավերածություններ տեղի կունենան, որոնք աշխարհը երբևէ չի տեսել: Ես դա չեմ ուզում»,- ասել է Թրամփը:
Թրամփը հավելել է, որ Իրանը չպետք է ատոմային զենք ունենա և դրա հարցը նա պատրաստ է քննարկել բանակցությունների միջոցով: