Թրամփը Իրանին պատասխանելու որոշումը փոխել է հարված հասցնելուց 10 րոպե առաջ
Միացյալ Նահանգները պատրաստ էին ուղղորդված հարվածներ հասցնել Իրանի երեք օբյեկտի, սակայն բառացիորեն վերջին պահին որոշեց չանցկացնել այդ գործողությունը: Այդ մասին հունիսի 21-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք պատրաստ էինք Իրանի կողմից ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքի ոչնչացման համար պատասխան հարված հասցնել երեք տարբեր օբյեկտների, երբ ես հարցրեցի՝ քանի մարդ կզոհվի ԱՄՆ-ի այդ ռազմական գործողության հետեւանքով: «150 մարդ, սըր»,-եղավ գեներալի պատասխանը: Հարվածից տասը րոպե առաջ ես այն կասեցրի…»,-գրել է նա Twitter-ի իր էջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: