Թբիլիսիի բախումների հետևանքով տուժածների և բերման ենթարկվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է, որ Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների ընթացում ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։
«Հայտնում ենք, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած
բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների
շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան»։