100 մլն եվրո և Կոուտինյո. «Բարսելոնա»-ն գործի է անցնում Նեյմարի տրանսֆերի հարցով
Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է հետ վերադարձնել Նեյմարին:Diario Sport-ի տեղեկություններով, կատալոնական ակումբը արդեն իսկ ուղարկել է բրազիլացու տրանսֆերը գնելու առաջարկը:
Ըստ կայքի՝ իսպանական գրանդը առաջարկել է 100 միլիոն եվրո և Ֆելիպե Կոուտինյոին: Իրար հետ բանակցային վատ հարաբերությունների պատճառով 2 թիմերի տրանսֆերային հարցով ղեկավարները իրար հետ կապ են հաստատում միջնորդներով:
Մյուս տարբերակով իսպանական թիմը առաջարկել է 100 ու ավելի միլիոն եվրո, ինչպես նաև Ումտիտիի կամ Ռակիտիչի տարբերակը: