Խոշոր համայնքներում կուսակցական ցուցակներով ընտրության գնալը լուրջ հարց է. Զոհրաբյան (տեսանյութ)
ԱԺ-ում ներկայացվեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ նախագծում առաջարկվում է գնալ ընտրության կուսակցական ցուցակներով, ինչը, նրա գնահատմամբ, լուրջ հարց է և պետք է դեռ ուսումնասիրվի՝ արդյոք այն արդյունավետ է:
«Սա այն հարցն է, որ պետք է դրվի տեղական հանրային քննարկման, բայց այդ հանաքվեն չպետք է լինի ֆիկտիվ, ինչպիսին էր, օրինակ, Սյունիքում, նախկին բդեշխության ու գերիշխության տարիներին»,- ասաց նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում