ԱՄՆ-ն վերջին պահին չեղարկել է Իրանի վրա հրթիռներ արձակելու հրամանը. New York Times
Ամերիկյան New York Times պարբերականը գրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թույլտվություն է տվել, որպեսզի ամերիկյան հրթիռները հարված հասցնեն Իրանի ուղղությամբ, այն բանից հետո, երբ վերջինս ամերիկյան անօդաչու սարք էր ոչնչացրել, սակայն ավելի ուշ Թրամփը փոխել է իր որոշումը:
Սպիտակ տունը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է մամուլում տարածված տեղեկատվությունը: Պարբերականի անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ ամեն ինչ պատրաստ է եղել Իրանի ուղղությամբ հրթիռներ արձակելու համար, սակայն վերջին պահին որոշում է կայացվել չհարձակվել:
«Ինքնաթիռներն արդեն երկնքում էին, նավերն զբաղեցրել էին իրենց տեղերը, սակայն վերջին վայրկյանին հրաման է ստացվել հրթիռները չարձակել»,- գրում է New York Times պարբերականը՝ հղում կատարելով Թրամփի վարչակազմում իր անանուն աղբյուրին: