Լարված իրավիճակ՝ Վրաստանում. ոստիկանները ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ
Վրաստանի խորհրդարանի շուրջ հավաքված ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է օգտագործել:
Ավելի վաղ ցուցարարները փորձել են խորհրդարանի շենք մուտք գործել: Թբիլիսիում ցույցերը սկիզբ առան այն բանից հետո, երբ Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, ով որպես Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավար` ելույթ էր ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին նստած:
Բացի այդ, պատգամավորը ելույթ էր ունեցել ռուսերենով ինչը զայրացրել էր նաև վրացի պատգամավորներին: